ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արմեն Աշոտյան. Քաղաքական փարիսեցիության վախճանը

Արմեն Աշոտյան. Քաղաքական փարիսեցիության վախճանը
17.12.2012 | 00:33

Հրապարակային քաղաքական գործունեությունը տեղեկատվական դարաշրջանում ստանում է իր յուրահատկությունները: Տեղեկատվական միջոցները և հնարավորություն են, և մարտահրավեր:

Անձնականությունը (privacy) կտրուկ նվազել է:

"Ժպտացեք. Ձեզ հետևում են, կամ նկարահանում, կամ ձայնագրում են, կամ..." - արտահայտությունը ստանում է լրացուցիչ շոշափելի իմաստ:

Տեխնիկական միջոցները թույլ են տալիս յուրաքանչյուրին փորձել ներխուժել այլոց անձնական կյանք:

Դա այլևս հատուկ ծառայությունների մենաշնորհը չէ:

Դնում եմ մի կողմ այս երևույթի բարոյական գնահատականները, հատկապես քաղաքական գործիչների դեպքում: Արևմուտքում էլ բանավիճում են, թե որտեղ է թափանցիկ գործելաոճի և անձնականության նուրբ սահմանը:

Ի վերջո, անձնականության հնարավոր ոտնահարումները կարող են լինել պատկան մարմինների ուսումնասիրության տիրույթում:

Իհարկե, խոսքը այդքան պապարացիական գործողությունների մասին չէ, որոնց ընթացքում քաղաքական գործիչներին սկսում են "ինտենսիվ լուսաբանել" իրենց անհաջող շարժումների, ժեստերի, հագուստի և այլնի համատեքստում:

Հարց եմ տալիս՝ օրինակ, արդյոք անձնականության խախտում չէ, երբ լրագրողը մեջքիդ հետևից նկարահանում է քո գործողությունները <այփադով> կամ "այֆոնով": Արի ու տես, նման տեսա- կամ ֆոտո նոյւթերը բուռն քննարկումների առարկա են դառնում:

Շատ ավելի կարևոր է դառնում քաղաքական փարիսեցիության բացահայտման հարցը:

Լուրջ քաղաքական գործիչները պարտավոր են իրենց քաղաքական գնահատականների մեջ ՆՈՒՅՆԸ ԱՍԵԼ և ՄՏԱԾԵԼ` լինի դա հրապարակային թե կամերային միջավայր, ազնիվ լինել հասարակության հետ, երկդիմի կեցվածք չորդեգրել, չդնել հասարակությանը երկարականջ չորքոտանիների տեղ:

Դուռդ փակ պահիր, դիմացինին էլ գող մի ասա:

Դիտվել է՝ 3779

Մեկնաբանություններ